Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը քրիստոնյաներին և մահմեդականներին եղբայրներ է անվանել

Հռոմի պապը քրիստոնյաներին և մահմեդականներին եղբայրներ է անվանել
01.12.2015 | 20:53

Քրիստոնյաներն ու մահմեդականները եղբայրներ և քույրեր են՝ ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կենտրոնա-աֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Բանգիի մզկիթում մահմեդականներին ուղղված կոչում, գրում է BBC-ին: Մզկիթ այցը Ֆրանցիսկոս պապի Աֆրիկա ուղևորության ամենաբարդ մասերից մեկն է եղել: Նա ԿԱՀ-ի զինված խմբավորումներին կոչ է արել ցած դնել զենքը և զինվել «արդարամտությամբ, սիրով, գթասրտությամբ և վստահելի զինադադարով»: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հույս է հայտնել, որ դեկտեմբերի ընտրությունները երկրի համար «նոր գլուխ» կբացեն: Ռազմական գործողությունների հետևանքով մահմեդականների մեծ մասը հեռացել է հանրապետության մայրաքաղաք Բանգիից, սակայն 15 հազար մարդ դեռ մնում է քաղաքում, շրջապատված քրիստոնյա ոստիկաններով:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ